Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Վլադիմիր Գաբուլովը Championat.com-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ, մոսկովյան ակումբում իր թիմակից Ռոման Բերեզովսկուն:
«Բերեզովսկու օրինակը ոգեշնչում է: Նա ունիկալ անձնավորություն է: Նա օրինակ է ծառայում ոչ միայն դարպասապահների, այլև բոլոր ֆուտբոլիստների համար: Նա սուպերպրոֆեսիոնալ է: Այս տարիքում նա ավելի լավ է խաղում, քան բազմաթիվ երիտասարդներ:
Վերջերս խոսակցություն ունեցա նրա հետ՝ կապված 11 մետրանոց հարվածներ հետ մղելու հետ: Նա ասում էր. «Բոլորը հարցնում են՝ այդ ինչ համակարգ է, որն ինձ օգնում է հետ մղել 11մ հարվածները»:
Այնուհետև նա ծիծաղեց ու ասաց, որ ոչ մի համակարգ չկա: Կա հստակ հարված: Դու կա՛մ զգում ես, որ հետ ես մղելու հարվածը, կա՛մ չես զգում: Գնդակին հետևելով չես կարող հետ մղել: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ հարվածն անհաջող է: Այնպես որ, գաղտնիքը հոտառության մեջ է»: