Անգլիական «Լիվերպուլ»-ի ղեկավարությունը մտադիր է լրջորեն համալրել թիմի կազմն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրից հետո թիմը մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում է: Ասեկոսներ կան նաև, որ կարող է պաշտոնանկ արվել գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:
Մերսիսայդյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը «Պորտու»-ի հարձակվող Ջեքսոն Մարտինեսն է: