«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Լյուկ Շոուն վնասվածք է ստացել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի «Արսենալ»-ի դեմ հանդիպմանը: Նա կարող է շարք վերադառնալ երեք շաբաթ անց: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Հիշեցնենք`Անգլիայի հավաքականի 19-ամյա ֆուտբոլիստի վնասվածքըլքել է խաղադաշտը պատգարակի վրա: Այտուցը թույլ չի տալիս մանրակրկիտ հետազոտություն անցկացնել:
Նախնական տեղեկությունների համաձայն` սրունքաթաթի կապանների վնասվածքից վերականգնման համար կպահանջվի նվազագույնը երեք շաբաթ: