Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

«Ճշտի» ու ճշմարտության պայքարը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը թվիթերյան ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուղղված չեն Հայաստանի դեմ: Միևնույն ժամանակ նա նշել է, որ տնտեսությունները փոխկապակցված են՝ ակնարկելով, որ Հայաստանն իհարկե կզգա դրանք հետևանքները: Սակայն դեսպանի խոսքով՝ հենց դրա համար էլ պետք է տնտեսության դիվերսիֆիկացում, արտասահմանյան ներդրումների ներգրավում, ինչը նաև Արևմուտքի հետ գործընկերությունն անհրաժեշտ դարձնող, կարևոր դարձնող գործոններից է: Հեֆերնը նաև հայտարարել է, որ դրա համար պետք է ներդրումային միջավայրը բարելավել, կոռուպցիայի դեմ պայքարել, մրցակցություն ապահովել:

Պարզ ճշմարտություններ, որոնք, սակայն, հեռու են Հայաստանում իշխող «քրեաօլիգարխիկ» համակարգի «ճշտից»: Իսկ այդ համակարգը տնօրինում է տնտեսական ու քաղաքական բոլոր լծակները, վերահսկում է բոլոր ոլորտները և չի կարող մտածել տնտեսություն դիվերսիֆիկացնելու մասին, ներդրումներ, ներգրավված կապիտալ դիվերսիֆիկացնելու մասին:

Խնդիրն այն է, որ դիվերսիֆիկացնել՝ նշանակում է որևէ ոլորտից ինչ-որ մաս կտրել համակարգից և թույլ տալ, որպեսզի այդ մասով ներգրավվեն նոր խաղացողներ: Մինչդեռ Հայաստանում ինչ-որ ոլորտ Սաշիկինն է, մեկ այլ ոլորտ Հովիկ Աբրահամյանին է, մյուսը՝ Գագիկ Ծառուկյանինը, չորրորդը՝ Սամվել Ալեքսանյանինը, մի բան Գագիկ Բեգլարյանինն է և այդպես շարունակ: Որտեղի՞ց կտրեն, ո՞վ կհամաձայնի իր բաժնից, այսպես ասած, հատկացնել «դիվերսիֆիկացիայի» համար: Ոչ ոք:

Եվ ամեն մեկն իր մասով, բնականաբար, ճիշտ է: Եվ ըստ էության ստացվում է, որ մի կողմում Հայաստանի համար կենսականորեն անհրաժեշտ պարզ ճշմարտություններն են, իսկ մյուս կողմում՝ համակարգի ներկայացուցիչների «ճիշտը»:

Հայաստանում «ճշտի» ու ճշմարտության դիմակայություն է, ինչում արդեն որոշիչ դերակատարումը պատկանում է Ռուսաստանին, որն առկա իշխող համակարգի գլխավոր հովանավորն է: Ռուսաստանը փաթեթի տերն է, այն փաթեթի, որի բաղադրիչները Հայաստանում, բնականաբար, առանձին տերեր ունեն: Այդ փաթեթում հնարավոր են փոփոխություններ միայն ներքին շրջանակում, առկա համակարգային տրամաբանության սահմաններում:

Այսինքն՝ կապիտալի ստատուս-քվոն կարող է և փոխվել, իհարկե, ոչ ռուսական կապիտալի հաշվին, սակայն փոփոխությունը պետք է բացառի որակական փոփոխությունները: Այսինքն՝ եթե որևէ նոր կապիտալ է մուտք գործում հայկական միջավայր, ապա այն բախվում է դիմադրության հսկա մի պատի: Հայաստանում կան օրինակներ, երբ պատը տեղի է տվել:

Մի քանի ոլորտում Հայաստանում գործունեություն ծավալել ու ծավալում են արևմտյան բրեդներ, արևմտյան կապիտալ, որոնք, իհարկե, իրենց ուժի, հեղինակության հաշվին կարողացել են ճեղքել պատը: Թարմ օրինակ կարող է լինել «Քարֆուրը», պատը ճեղքելու համառ փորձեր է անում ամերիկյան «Գլոբալ Կոնտուր» ընկերությունը, որը ցանկանում է ներդրումներ անել էներգետիկայի ոլորտում և բախվում է դիմադրության: Սակայն ակնհայտ է, որ առկա օրինակները շատ քիչ են, առավել ևս, երբ նրանք հաջողության հասնում են համառ ու երկարատև դիմադրության արդյունքում: Չէ՞ որ ոչ բոլոր արևմտյան ներդրողներն են ունակ հաղթահարել նման դիմադրությունը: Արդյունքում կորուստներ է կրում Հայաստանի տնտեսությունը, և Ռուսաստանի հանդեպ արևմտյան պատժամիջոցների պարագայում ռուսական փաթեթի մեջ փաթեթավորված Հայաստանի տնտեսությունը առաջիններից մեկն է զգում պատժամիջոցների ծանրությունը:

Բայց այստեղ առնվազն ինքնախաբեություն կամ հանրային խաբեություն կլինի պատասխանատվությունը դնել պատժամիջոցներ կիրառողների վրա, իսկ բուն գործողություններով ապահովել «ճշտի» շարունակվող հաղթանակը ճշմարտության հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում