«Ուֆա»-ի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն մեկնաբանել է շրջանառվող ասեկոսեները, որ կարող է հանդես գալ Հայաստանի հավաքականում:
«Անկեղծ ասած, առաջին անգամ եմ լսում Հայաստանի հավաքականում խաղալու մասին: Ինձ հետ ոչ ոք կապ չի հաստատել, այնպես որ, ոչինչ չեմ կարող ասել: Հավաքականի մասին խոսելու համար նախ պետք է առաջարկ ստանալ:
Իհարկե, ցանկություն ունեմ խաղալ ազգային հավաքականում: Եթե այն չկա, ի՞նչ իմաստ ունի ֆուտբոլով զբաղվելը»,- Յուրչենկոյի խոսքերը մեջբերում է «Чемпионат»-ը:
Նշենք, որ տեղեկություններ էին շրջանառվում, որ ՖԻՖԱ-ի՝ Յուրչենկոյին Հայաստանի հավաքականում խաղալու թույլտվություն տալու համար բավական է փաստը, որ 28-ամյա դարպասապահը հայկական ծագում ունի: