Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում «Բազել»-ի հետ կայանալիք խաղից առաջ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ չի մտածում ռեկորդների մասին:
Եթե «Ռեալ»-ն այսօր հաղթի, իտալացի մասնագետը կկրկնի Ժոզե Մոուրինյոյի ու Միգել Մունյոսի՝ 15 խաղերից կազմված հաղթարշավի ռեկորդը:
«Ամենակարևորը լավ խաղալն է: Չենք մտածում ռեկորդի մասին: Իհարկե, կարևոր է տեղ ունենալ «Ռեալ»-ի պատմության մեջ: Ռեկորդը կարևոր է, բայց ավելի կարևոր է դրան հասնել որակյալ խաղով: