Իրենց ձևով հաբ հիշեցնող գլխարկները համարվում են աքսեսուար իսկական տիկնանց համար: Իսրայելցի դիզայներն իր նորամուծությունն է արել գլխարկի այդ տեսակի համար՝ դրան հաղորդելով խոհարարական ոճ: Այս մասին հայտնում է Kulturologia-ն
Մաոպի Զաբարի Food Hat հավաքածուի գլխարկների վրա պատկերված սնունդն ախորժելի տեսք ունի:
36-ամյա դիզայները նման գլխարկների ստեղծմամբ սկսել է զբաղվել մի քանի տարի առաջ, երբ նրան Կրոնի հիվանդություն (աղիների բորբոքային հիվանդություն) է ախտորոշվել: Նա ստիպված էր սնվել դիետայով: Հենց այդ ժամանակ էլ նրա գլխում ծագել է խոհարարական ոճով գլխարկների ստեղծման գաղափարը:
Ներկայումս նա Իսրայելի Շենքարի նորաձևության քոլեջի դասախոս է: Դրանից բացի՝ դիզայները զբաղվում է թատերական ներկայացումների համար կոստյումների ստեղծմամբ: