Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնա»-ն 0:4 հաշվով առավելության է հասել ԱՊՕԷԼ-ի նկատմամբ: Հեթ-տրիկի հեղինակ դարձած Լիոնել Մեսսին մրցաշարում խփած գոլերի թիվը հասցրել է 74-ի ու ճանաչվել ՉԼ պատմության լավագույն ռմբարկու: Մեսսին խոսել է հաղթանակի ու իր նվաճման մասին:
«Շատ երջանիկ եմ: Անհավանական նվաճման եմ հասել այսքան կարևոր մրցաշարում: Սա ֆանտաստիկ է: Այդ խաղը կարևոր էր մեզ համար, և մենք երեք միավոր վաստակեցինք: Ամենակարևորն այդ էր:
Պետք է շարունակել նույն ոգով և փորձել ի կատար ածել նպատակները, որոնք մեր առջև դրել էինք մրցաշրջանից առաջ: Վերջին խաղը ՊՍԺ-ի հետ բարդ է լինելու: Մրցակցի հարկի տակ պարտվեցինք: Փարիզյան ակումբի կազմում բազմաթիվ բարձրակարգ խաղացողներ կան»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: