Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Շարքային Վրեժը խանդի պատճառով խոշտանգել, ծեծել է իր 16-ամյա կնոջը, կտրել է գլխի մազերը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է պայմանագրային զինծառայող Վրեժ Բ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ դատական ակտի՝ 24-ամյա շարքային Վրեժը 2013 թվականի դեկտեմբերի 25-ից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել անչափահաս՝ 16-ամյա Լաուրայի (անունը փոխված է) հետ:

2014 թվականի մարտի 13-ին, անչափահաս կնոջը խանդելով ուրիշ տղամարդկանց հետ գաղտնի շփվելու համար, Վրեժը Սյունիքի մարզի գյուղերից մեկում, իր տատի տանը ժամը 18-ից մինչև 19-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև հաջորդ օրվա՝ մարտի 14-ի առավոտյան Լաուրային խոշտանգել է:

Նա դիտավորությամբ կնոջ մարմնի տարբեր մասերին պարբերաբար ուժեղ հարվածներ է հասցրել, պատճառել է ֆիզիկական ցավ, կնոջը զրկել է շարժվելու հնարավորությունից՝ կապկպել է, նրա կամքին հակառակ կտրել է գլխի մազերը:

Լաուրան մի կերպ ազատվել է վրիժառու տղամարդու ձեռքից, բայց Վրեժը բռնել է նրան, ձեռքերը ոլորելով վերադարձրել տուն՝ իր գործողություններով կնոջը պատճառելով հոգեկան ու ֆիզիկական տառապանք և թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Բացի այդ, մայիսի 16-ին, ժամը 18-ի սահմաններում նույն շարժառիթով Վրեժը բազմաթիվ հարվածներ է հասցրել Լաուրայի գլխին և ուսերին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Մայիսի 26-ին, ժամը 22-ի սահմաններում Վրեժը Լաուրայի վարձակալած բնակարանում դարձյալ ծեծել է նրան՝ երկու անգամ ապտակել ու մեկ անգամ ոտքով հարվածել է Լաուրայի որովայնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Մայիսի 27-ին Վրեժը ձերբակալվել է, իսկ մայիսի 30-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Վրեժին կալանքի տակ առնելու միջնորդությունը, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նույն դատարանի որոշմամբ, հաշվի առնելով, որ ամբաստանյալ Վրեժը և տուժող Լաուրան հայտարարել են հաշտության մասին, կարճվել է անչափահաս կնոջը ծեծելու երկու դրվագով հարուցված քրեական գործի վարույթը, այդ դրվագներով դադարեցվել է Վրեժի քրեական հետապնդումը:

Ընդհանուր իրավասության դատարանը այնուհետև քննել է միայն անչափահաս կնոջը խոշտանգելու մեղադրանքով գործը:

Այդ մեղադրանքը Վրեժ Բ.-ն դատարանում լիովին ընդունել է, իրեն մեղավոր է ճանաչել, հայտնել է, որ զղջում է, ու միջնորդել է, որ գործը քննվի արագացված կարգով:

Տուժողը և մեղադրողը չեն առարկել:

Գործը քննելով արագացված կարգով՝ ընդհանուր իրավասության դատարանը Վրեժ Բ.-ին մեղավոր է ճանաչել անչափահաս կնոջը խոշտանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Դատարանը հաշվի է առել, որ Վրեժի խնամքին են ծնողները, տատը և եղբայրը: Նման պայմաններում նա դեռ անչափահաս աղջկան էլ որպես փաստական կին է պահել…

Զինվորական ծառայության ընթացքում, ըստ դատական ակտի, Վրեժը բնութագրվել է… բացասական:

Դատարանը Վրեժ Բ.-ին դատապարտել է 3 տարի ազատազրկման, այս պատժից հանել է նախնական կալանքի տակ Վրեժի գտնվելու 3 օրը ու վերջնական պատիժ է սահմանել 2 տարի 11 ամիս 27 օր ազատազրկումը:

Այնուհետև դատարանը կիրառել է պայմանական դատապարտություն և Վրեժ Բ.-ի նկատմամբ սահմանել է 2 տարի փորձաշրջան:

Դատավճիռն արդեն բողոքարկվել է մեղադրողի կողմից: Դատախազը պահանջել է, որ վերաքննիչ դատարանը բեկանի դատավճռի՝ պայմանական դատապարտություն կիրառելու մասը և Վրեժ Բ.-ին դատապարտի 2 տարի 11 ամիս 27 օր իրական ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում