Նոր դրական գրաֆիտիներ են հայտնվել Հռոմի հին շինություններից մեկի վրա: Դրանք պարզապես նկարներ չեն, այլ գույների իսկական պայթյուն: Շինության պատերին տեղավորվել են 27 ֆանտաստիկ դեմքեր, ովքեր փոխակերպել են շենքի դեղնած ճակատային մասը: Փողոցն այլևս մռայլ չի լինի՝ հայտնում է Kulturologia-ն:
Նախագիծն իրականացվել է առանց իշխանական թույլտվության, իսկ ֆինանսավորմամբ զբաղվել են տեղի բնակիչները:
Նկարիչն այդ շենքում բնակվել է մոտ երկու տարի՝ ուսումնասիրելով դրա պատմությունն ու այնտեղ տիրող տրամադրությունը:
Նախկինում շենքը եղել է հին ռազմական պահեստ, որն ավելի ուշ բնակեցվել է տնանկ մարդկանցով: Շենքի պատուհանները հանդես են եկել նկարված մարդկանց աչքերի դերով: Նկարիչն իր ինքնությունը թաքցնում է լրագրողներից, չնայած արվեստի այս ճյուղով է զբաղվում արդեն 15 տարի: