Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Ջեք Ուիլշերը վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ խաղում վնասվածք էր ստացել ու չէր կարողացել հանդումը հասցնել ավարտին:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի վնասվածքը կարող է լուրջ լինել: Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ այսօր կայանալիք խաղից առաջ «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ ֆուտբոլիստը ստացել է ծնկի վնասվածք:
Ամենայն հավանականությամբ, անգլիացի կիսապաշտպանը վիրահատության կենթարկվի: Նա կարող է շարքից դուրս մնալ 4 ամսով: