Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին երեկ կայացած ԱՊՕԷԼ-ի հետ հանդիպմանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել:
Այսպիսով՝ Մեսսին հերթական ռեկորդն է սահմանել: Նա իր 5-րդ հեթ-տրիկն է հեղինակել Չեմպիոնների լիգայում: Մինչ այս ոչ մի ֆուտբոլիստի չի հաջողվել նման արդյունքի հասնել:
Հիշեցնենք, որ բացի այդ, Լեոն մրցաշարում խփած գոլերի քանակը հասցրեց 74-ի ու դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն: