Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Դրամի արժեզրկումը սպասված էր և կշարունակվի

«Դրամի արժեզրկումը պետք է սպասված համարել այն իմաստով, որ մեր արտաքին առևտրում մենք ունենք բավական լուրջ վիճակ վատ իմաստով, որովհետև մենք ավելի շատ ներմուծում ենք, քան թե արտահանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 20 դրամով: Ճիշտ է, այդ արժերկումը թե տնտեսական շուկայում, թե ազգաբնակչության մեջ շոկային իրավիճակ է առաջացրել, բայց Հայաստանի տնտեսության համար, մեծ հաշվով, այն կարելի է դրական քայլ համարել: Տարիներ շարունակ տնտեսագետները բարձրաձայնում են, որ դրամի արժևորումը ներմուծումը խթանելու քայլ է, և հակառակը՝ արտադրությանը վնասող երևույթ: Դոլարը, հիշեցնենք, սկսեց արժեզրկվել 2006 թվականից և 580-590 դրամից իջավ մինչև 300 դրամը: Եվ հենց այդ ժամանակից սկսած՝ Հայաստանի ներմուծման ու արտահանման բացասական հաշվեկշիռը սկսեց մեծ տեմպերով ավելանալ: Ներմուծողներն իրենց ապրանքն այստեղ իրացնելով՝ գնում են էժան դոլար և դրանով կրկին ապրանք են ներմուծում: Դրա հետևանքով տեղական արտադրությունը, չդիմանալով ներմուծվող համեմատաբար էժան ապրանքների ճնշմանը, սկսում է կրճատվել և անկում գրանցել:

«Դրամի թուլացումը կբերի նրան, որ մենք կարողանանք ավելի շատ արտահանել: Եվ ես կարծում եմ, որ ազգային դրամի և դոլարի միջև մենք պետք է անպիսի միջակայք գտնենք, որ կարողանանք հավասարակշռել ներմուծումն ու արտահանում: Դրա համար էլ կարծում եմ, որ դրամի արժեզրկման այս մոտեցումը ճիշտ է: Մինչև այժմ մեր տարադրամային քաղաքականությունը ավելի շատ նպաստել է ներմուծմանը և ավելի քիչ՝ արտահանմանը»,- ասում է Վ. Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ դրամի արժեզրկման առաջին փուլը տեղի ունեցավ 2009 թ. մարտի 3-ին, երբ 1 դոլարի գինը 300 դրամից հասավ 380 դրամի: Եվ դրանից հետո բավական դանդաղորեն արժևորվելով՝ 1 դոլարը հասավ 410 դրամի: Այս օրերին կարծես թե գրանցվում է դրամի արժևորման հերթական փուլը, և մասնագետների կարծիքով՝ այս փուլում 1 դոլարի արժեքը կարող է հասնել 450 դրամի:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում