Thursday, 28 03 2024
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Հայաստանի նոր ու մեծ պատասխանատվությունը

Հայաստանի զինված ուժերի խփված ուղղաթիռի անձնակազմի աճյունների տարհանման հատուկ գործողության մասին հաղորդագրությունն, իհարկե, անսպասելի էր հասարակության համար: Բայց անսպասելիությունը, փաստորեն, ունեցավ շարունակություն:

Համենայնդեպս, հազիվ թե սպասելի է հնարավոր համարել ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեի հայտարարությունը, որը տարածվեց երեկ: Ռատկեն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը հետևել է հայկական ուղղաթիռի անձնակազմի աճյունների դուրսբերման գործողություններին: Այս հայտարարությունն անկասկած ունի մանրամասն ճշգրտումների կարիք, ինչի հնարավորությունն, իհարկե, չկա, որովհետև պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը բավարարվել է դրանով, և հազիվ թե անգամ հարցեր տալու նոր փորձերի դեպքում հայտնի դառնա ավելին:

Սակայն այն, ինչ ասվել է` արդեն իսկ բավական է անսպասելի և շատ հետաքրքրական լինելու համար, որովհետև ասվածը, ըստ էության, հանդիսանում է յուրօրինակ աջակցություն Հայաստանին, հայկական զինված ուժերին: Որովհետև եթե հետևել են, ուրեմն կարող էին նաև խանգարել՝ ցանկության դեպքում: Կարծում եմ, որ ոչ ոք կասկած չի կարող ունենալ ԱՄՆ-ի խանգարելու հնարավորությունների հարցում: Եվ երբ այդ ամենից հետո ոչ միայն հետևում են, այլ նաև հայտարարում այդ մասին, դա արդեն նշանակում է, ըստ էության, հայտարարություն ոչ միայն հետևելու, այլև գործողություններին անուղղակի իմաստով մասնակից լինելու մասին կամ աջակից լինելու մասին: Ու այս տեսանկյունից հնչած հայտարարությունը կարելի է համարել աննախադեպ: Ըստ որում` կրկին՝ ոչ մի կասկած, որ ԱՄՆ-ը առաջին անգամը չէ, որ նմանօրինակ մասնակցություն կամ ներգրավվածություն է ունենում տարածաշրջանային ռազմական զարգացումներում ԽՍՀՄ փլուզումից ի վեր:

Աննախադեպ է, սակայն, հենց այդ մասին հայտարարելը, ինչը, ըստ էության, վկայում է նոր իրավիճակի մասին, կամ որով, ըստ էության, նոր իրավիճակ է ձևավորվում: ԱՄՆ-ը բացահայտորեն հայտարարում է տարածաշրջանում իր որոշակի ռազմական ներկայացվածության մասին: Այս կոնտեքստում, բնականաբար, առաջին հարցը, որ առաջանում է, նման հայտարարության պատճառներն են և բնականաբար` Ռուսաստանի հնարավոր արձագանքները:

Միանգամից պետք է արձանագրել, որ միամտություն կլինի կարծել, թե Ռուսաստանի համար այդ ամենն անակնկալ է: Պարզապես Մոսկվան էլ հասկանում է, որ ԱՄՆ տեխնոլոգիական զարգացվածության մակարդակը հնարավորություն է տալիս նմանօրինակ ներկայացվածություն ամբողջ աշխարհում, և սրա դեմ պարզապես անհնար է հակազդեցության որևէ միջոց, և մնում է ընդամենը համակերպվել: Հետևաբար` Մոսկվայի առանձնահատուկ արձագանք սպասել, թերևս, պետք չէ: Հավանական է, որ Ռուսաստանն էլ ինչ-որ կերպ կհայտարարի, որ ինքն էլ է հետևել գործողություններին: Թեև այստեղ, իհարկե, հայտարարության կարիք երևի թե չկա, քանի որ քչերը կարող են կասկածի տակ առնել այն, որ Հայաստանի զինուժը նման մասշտաբի և բնույթի գործողություններ կարող էր իրականացնել առանց Ռուսաստանի իմացության:

Եվ այս տեսանկյունից, իհարկե, պետք է արձանագրել նաև, որ փաստորեն Ռուսաստանն էլ չի խանգարել: Թե ինչու` դժվար է ասել, քանի որ միջադեպն ամբողջությամբ վարագույրի հետևում իսկապես շատ բաներ ունի, որոնց մի մեծ մասին երևի թե մենք այդպես էլ չենք ծանոթանա կամ` առավելագույնը տասնամյակ կամ տասնամյակներ անց: Մյուս կողմից` Ռուսաստանն էլ խանգարելու մեծ անհրաժեշտություն չուներ, որքան էլ որ փորձում է սերտացնել համագործակցությունն Ադրբեջանի հետ: Խնդիրն այն է, որ Մոսկվան Բաքվի հետ փորձում է վարել մտրակի և կարկանդակի քաղաքականություն և մի կողմից սպառազինելով մինչև ատամները, մյուս կողմից` իհարկե դեմ չի լինի Բաքվին ցույց տալու, թե ինչ կարող է լինել Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու դեպքում:

Սրան զուգահեռ` ամերիկյան կողմն էլ, բնականաբար, իր հայտարարությամբ Ադրբեջանին և նաև նրա «ավագ եղբայր» Թուրքիային է ցույց տալիս, թե ինչ կարող է լինել Ռուսաստանի հետ հարաբերություններում հեռուն գնալու դեպքում: Առավել ևս, որ վերջին շրջանում Թուրքիան ու Ադրբեջանը ոչ բացահայտորեն իհարկե, ինչպես Ռուսաստանը, բայց բավական շոշափելիորեն հայտնվել են արևմտյան աշխարհի համար «վտարանդի» պետությունների կարգավիճակում: Սրան զուգահեռ` ամերիկյան կողմի հայտարարության մոտիվ կարող է լինել նաև այն, որ տարածաշրջանում ակնհայտորեն թեժանում է ռազմա-քաղաքական իրավիճակը և Վաշինգտոնը հարկ է համարում ցուցադրել չնահանջելու, չզիջելու իր հաստատակամությունը` միևնույն ժամանակ ակնարկելով նաև, որ պատաստ է, ի վիճակի է, ունակ է տարածաշրջանային մրցակցությունում դիմել ոչ միայն քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, մշակութային ու կրթական, այլ նաև հարկ եղած դեպքում ռազմական գործիքների:

Եվ միգուցե նաև այստեղ է «գաղտնիքը», թե ինչու է Ռուսաստանը ևս հավանության արժանացրել հայկական գործողությունը. դրանում դեր է խաղացել այն, որ Արևմուտքը փաստորեն տեղի չի տվել իրավիճակի ապակայունացման շանտաժին, որ թևածում էր մթնոլորտում Բաքվի հերթական սադրանքից հետո: Բոլոր դեպքերում, ԱՄՆ-ի հայտարարությունը խոսում է տարածաշրջանում նոր իրավիճակի մասին, որը մեկնարկում է Հայաստանի համար բարեհունչ հայտարարությամբ, թեև սա, իհարկե, կարող է դառնալ ոչ թե արխայիզմի, այլ հակառակը՝ պատասխանատվության ազդակ, որովհետև նման իրավիճակում վայելել միջազգային հանրության աջակցությունը` ի դեմս գերտերություն ԱՄՆ-ի, չափազանց մեծ պատասխանատվություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում