Լոնդոնի «Չելսի»-ն երեկ 0:5 հաշվով առավելության է հասել Գելզենկիրխենի «Շալկե»-ի նկատմամբ:
Հյուրերի կազմում խփած գնդակով աչք է ընկել նաև իվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան՝ խփելով իր 50-րդ գոլը եվրագավաթների խաղարկություններում:
36-ամյա հարձակվողը Ռոլֆ Ֆերմանի դարպասը գրավել է 76-րդ րոպեին՝ Վիլիանի դիպուկ փոխանցումից հետո: