Մյունխենի «Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերի կարծիքով` Շերդան Շաքիրին կարևոր դերակատարություն ունի թիմում: Շվեյցարացի ֆուտբոլիստը դժգոհ է գերմանական գրանդում իր գործերի ընթացքից, քանի որ բավականաչափ խաժամանակ չի ստանում:
««Բավարիա»-ն արդեն ակնարկել է, որ ցանկության դեպքում Շաքիրին կարող է հեռանալ ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Սակայն ափսոս կլինի, եթե նա հեռանա, քանի որ շատ տաղանդավոր է»,- Sport-ը մեջբերում է Բեկենբաուերի խոսքերը:
Հիշեցնենք` ավելի վաղ Շաքիրիի գործակալը հայտարարել է, որ բանակցություններ է վարում իտալական մի քանի ակումբների հետ: Մասնավորապես, նա նշել է «Նապոլի»-ն: