ՊՍԺ-ի հարձակվող Էզեկիլ Լավեսին կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում:
La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ Միլանի «Ինտեր»-ը դիտարկում է 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը: Թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի տաղանդի երկրպագուն է և կանի հնարավորը` նրան իր թիմում տեսնելու համար:
Հարկ է նշել, որ տրանսֆերային գործարքի իրականացմանը կարող է խանգարել ֆուտբոլիստի աշխատավարձը: ՊՍԺ-ում Լավեսին տարեկան 4.5 մլն եվրո է վաստակում, մինչդեռ «Ինտեր»-ը կառաջարկի 3.5 մլն: