ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվել է Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի մրցախաղը:
Դասական պարտիաներում գրանվել էր ոչ-ոքի` 8:8 հաշիվը:
Սակայն կայծակնային պարտիաներում հայ գրոսմայստերը պարտություն է կրել 6.5:9.5 հաշվով:
Մրցախաղի ընդհանուր հաշիվն է 17.5:14.5` հօգուտ Նակամուրայի:
Հիշեցնենք` որ Սենթ Լուիսի մրցավեճը բաղկացած էր չորս դասական և տասնվեց կայծակնային պարտիաներից: Մրցանակային ֆոնդը կազմում էր 100 հազար դոլար: Այդ մասին հայտնում է armchess. am-ը: