Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, որ վերջին ժամանակահատվածում չի քննարկել ակումբի հետ իր պայմանագրի երկարաձգման հարցը:
«Պայմանգրիս ժամկետի երկարաձգման հարցի շուրջ նորություններ չկան: Վերջին ժամանակաշրջանում չենք խոսել այդ մասին ակումբի ղեկավարության հետ: Առջևում բազմաթիվ խաղեր են սպասվում, և մենք պետք է կենտրոնանանք միայն այդ ուղղությամբ:
«Ռեալ»-ի հետ նոր պայմանագրիս հարցը կկարգավորենք ազատ ժամանակ: Շտապելու կարիք չկա»,- Goal-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը: