Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ուրախ է, որ հերթական անգամ ռեկորդ է սահմանել:
«Հիանալի է, որ ինձ հաջողվեց ռեկորդ սահմանել և Չեմպիոնների Լիգայի պատմության լավագույն ռմբարկու դառնալ: Բայց ավելի կարևոր է, որ մենք երեք միավոր վաստակեցինք:
ՊՍԺ-ի դեմ հանդիպումը բարդ կլինի, քանի որ այն հիանալի թիմ է: Բայց մենք պետք է առաջին տեղը զբաղեցնենք խմբում»,- Marca-ն մեջբերում է արգենտինացի ֆուտբոլիստի խոսքերը: