Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթի»-ից կրած պարտությունը:
«Մենք պետք է ավելի լավ խաղ ցուցադրեինք: Սակայն նշեմ, որ մեկ խաղակեսից ավել հանդես գալով 10 հոգով, վատ չխաղացինք:
Հանդիպման վերջնամասում երկու անգամ կորցրեցինք գնդակը, իսկ «Սիթի»-ն երկու գոլ խփեց, որոնց պատճառով էլ պարտություն կրեցինք: Ցավում եմ պարտության համար, բայց, ընդհանուր առմամբ, հիանալի հանդիպում անցկացրինք»,- Marca-ն մեջբերում է հոլանդացի ֆուտբոլիստի խոսքերը: