Ազգային հուշարձան Կաշա Կատուվեն ԱՄՆ-ի բացառիկ բնական տեսարժան վայրերից է: Այս լեռնաշղթան ձևավորվել է հրաբխային փոշուց, ուստի ժայռերը կոնաձև են և ստացել են «ժայռային վրաններ» անվանումը: Դրանք ձևավորվել են 6-7 մլն տարի առաջ՝ Ջեմեզ հրաբխի ժայթքման հետևանքով:
Ժայռերի միջուկը փափուկ պեմզայից և տուֆից է, իսկ վերևից դրանք ծածկված են կիսաթափանցիկ, այսպես կոչված, «հրաբխե ապակիով»:
Ըստ գիտնականների՝ այդ շրջանը բնակեցված է եղել դեռևս 7 հազար տարի առաջ: 15-րդ դարում այդտեղ են բնակվել ժամանակակից հնդկացիական պուեբլո ցեղի նախնիները: Առաջին ժամանակակից բնակիչներն այնտեղ հայտնվել են 1700-ականներին: