Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

Վերահսկիչ պալատը կրկին անդրադառնալու է վարկային ծրագրերին և դեղերի շուկային

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց Վերահսկիչ պալատի 2015 թ. ծրագիրն առաջիկա քառօրյայում ընդգրկելուն: Իսկ ՎՊ-ի հաջորդ տարվա ծրագրերում կան արդեն դիտարկված ոլորտներ, որոնք վերաբերում են հիմնականում վարկային ծրագրերին: Արդյո՞ք վարկային այդ ծրագրերը ռիսկային են՝ այդ պատճառով էլ ԲՊ-ն հարկ է համարել դրանց կրկին անդրադառնալ: «Եկեք այդպես չանվանենք, թե որն է ռիսկային, որը՝ ոչ: Ծրագիր կա, որ ունի ռիսկային բնույթ, ծրագիր կա, որ չունի»,- «Առաջին լրատվական»-ի հարցին պատասխանեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:

ՎՊ-ի 2015 թ. ծրագրում դարձյալ ընդգրկվել է դեղերի շուկայի, մասնավորապես՝ դեղերի շրջանառության արդյունավետության և օրինականության դիտարկումը: Հիշեցնենք, որ 2013 թ. իր տարեկան հաշվետվության մեջ այս ոլորտում ՎՊ-ն բավական աղմկոտ բացահայտումներ էր արել: 2012 թ. և 2013 թ. առաջին կիսամյակում առողջապահության նախարարության կողմից մրցույթով «Նատալի ֆարմ» և «ՄԼՆ ֆարմ» ընկերություններից ձեռք է բերվել ավելի քան 224 հազար սրվակ ինսուլին, որի 1 սրվակի արժեքը եղել է 4800 դրամ: Իսկ ինսուլինն այն դեղամիջոցն է, որն անհրաժեշտ է շաքարային դիաբետ ունեցող հիվանդներին, և այդ հիվանդներին տրվում է անվճար: Այսինքն` ինսուլինը պետական միջոցներով գնվում է մասնավոր ընկերություններից և բուժհիմնարկների միջոցով հատկացվում հիվանդներին: Հետագայում որոշվել է 2013-2019 թվականների համար բանակցային ընթացակարգով անհրաժեշտ ինսուլինը ձեռք բերել «Նովո Նորդիսկ Ա/Ս» ընկերությունից` 1 սրվակը 1345 դրամով: Այսինքն` երեքուկես անգամ ավելի էժան գնով: Եվ այս փոփոխության արդյունքում 2014 թ. միայն ինսուլին ձեռք բերելու դեպքում պետբյուջեի խնայողությունը կկազմի 736 մլն դրամ:

Հիշեցնենք, որ «Նատալի ֆարմ» ընկերությունը, որից մինչ այդ սրվակը 4800 դրամով ինսուլին է ձեռք բերվել, պատկանում է ԱԺ գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Հայտնի է նաև, որ վերջինս մոտ մեկուկես տասնամյակ է, ինչ վերահսկում է դեղերի ներկրման և իրացման շուկան: Եվ պետությունն ամեն տարի ավելի քան եռակի թանկ գնով ինսուլին է գնել նրան պատկանող «Նատալի ֆարմից», այն էլ` մրցութային կարգով:

Արդյոք նման ռիսկե՞րն են պատճառը, որ ՎՊ-ն կրկին անդրադառնում է դեղերի շուկային: «Ոչ, այն ծավալով շատ մեծ է: Ամբողջությամբ պետք է դիտարկենք և շրջանառությունը, և գները, և արդյունավետությունը»,- կարճ պատասխանեց Ի. Զաքարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում