ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնից Չակ Հեյգելի հրաժարականը կապված չէ այն քաղաքականության հետ, որը Վաշինգտոնը տանում է ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») խմբավորման հանդեպ: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Պենտագոնի մամլո քարտուղար, կոնտրծովակալ Ջոն Քիրբիին:
«Ոչ մի կապ չկա Հեյգելի հեռանալու և այն ռազմավարության միջև, որը մենք (ԱՄՆ-ը) վարում ենք Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի հանդեպ»,- հայտարարել է Քիրբին: