Thursday, 28 03 2024
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով

Ֆինանսական ցնցում. երբ սպասել նոր կաթված

Հայաստանի ֆինանսական շուկան երեկ կայուն էր՝ երկու-երեք օրերի կտրուկ վայրիվերումներից և ցնցումներից հետո: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ սահմանվել է դրամի նոր փոխարժեք արտարժույթների համեմատ՝ դրամն արժեզրկվել է, ինչն էլ հայտարարվեց, այսպես ասած, «երկնային բարիք», որի մասին հայտարարություն էր տարածել Կենտրոնական բանկը: Այդ հայտարարության մեջ շատ ուշագրավ էր մի ձևակերպում՝ «վերջին օրերին փոխարժեքի ճշգրտումը»: Այդպես էլ պարզ չեղավ, թե ով էր «ճշգրտում» փոխարժեքը, և այդ ինչպես պատահեց, որ հենց Կենտրոնական բանկը հայտարարեց, որ կարծում է «ճշգրտված» փոխարժեքը արդեն այն է, ինչ պետք է, իրավիճակը կայունացավ:

Թվում է, թե կայունացումից հետո խնդիրը հարթվեց, վերացավ, ոչ ոք այլևս չի խոսի դրա մասին, և ամեն ինչ շատ շուտով կմոռացվի, մինչև հաջորդ ցնցում: Եվ ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ կլինի, որովհետև այդպես է եղել նախորդ բոլոր ցնցումների դեպքում, իսկ այդպիսիք եղել են մի քանի անգամ: Ցնցումների ընթացքում աժիոտաժ, խուճապ, տագնապ, իսկ մի քանի օր հետո լռություն, ոչ ոք չի հետաքրքրվում ֆինանսական շուկայով, ոչ ոք չի հետաքրքրվում դրամավարկային քաղաքականությամբ, ֆինանսական շուկայի միտումներով, որևէ մեկին չի հետաքրքրում, թե ֆինանսական համակարգը որքանով է հարստացել նորանոր ցնցումներից ապահովագրվելու մեխանիզմներով:

Հայաստանի ֆինանսական քաղաքականությունը երևի թե ավելի փակ է, քան ասենք` ղարաբաղյան հարցի վերաբերյալ քաղաքականությունը: Այսինքն` այստեղ պետական գործողություններից ավելի շատ բան է հայտնի հասարակությանը, շարքային քաղաքացիներին, քան ֆինանսական քաղաքականությունից: Մինչդեռ ֆինանսական համակարգը որևէ երկրի համար պակաս կարևոր չէ, քան արտաքին անվտանգությանը վերաբերող որևէ քաղաքական հարց: Իսկ պարբերական ցնցումները վկայում են, որ Հայաստանի ֆինանսական համակարգը, մեղմ ասած, չափազանց խոցելի է, ինչի պատճառն էլ անկասկած այն է, որ համակարգը, ֆինանսական քաղաքականությունը պարզապես փակ է, հաշվետվողական չէ, ենթակա չէ քաղաքացիական վերահսկողության, գտնվում է ընդամենը մի քանի անձանց ենթակայության և որոշումների ներքո:

Սա ազգային անվտանգության հարց է: Ավելին` առանցքային հարց, որովհետև եթե մենք ունենում ենք խոցումներ այս համակարգում, ապա ինքնաբերաբար վտանգի տակ են հայտնվում մյուս բոլոր պետական, հասարակական համակարգերն ու ինստիտուտները, այդ թվում և` բանակը, քանի որ այս բոլորի կենսագործունեության համար ֆինանսները չափազանց կարևոր և անփոխարինելի դերակատարում ունեն: Այսինքն` ֆինանսական համակարգը պետության նյարդային համակարգն է, որը կաթվածահար լինելու դեպքում ամբողջ օրգանիզմը դառնալու է անշարժ և գամվելու է տեղում:

Այդ իմաստով հայկական օրգանիզմը՝ առանց այդ էլ, մեղմ ասած, վատառողջ օրգանիզմը ստացավ հերթական նյարդային հարվածը, որը բարեբախտաբար կաթվածի չվերածվեց: Սակայն ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ հարվածը կարող է լինել այդ ճակատագրականը, և ըստ որում` ոչ ոք չի կարող ասել, թե երբ կլինի այդ հարվածը: Սակայն մի բան հստակ է, որ եթե այս ուղղությամբ հասարակական պահանջ չձևավորվի՝ ոլորտի, այսինքն` պետական նյարդային համակարգի հաշվետվողականության վերաբերյալ, ապա նորանոր հարվածները անխուսափելի են լինելու, և այդ դեպքում կմնա միայն ապավինել բարեբախտությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում