«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը ծանր ընտրության առջև է կանգնած՝ կրկին փորձե՞լ դոլարային ինտերվենցիաներով դրամի արժեզրկումը կանխել, որի ձախողման դեպքում հանրապետության պահուստներից կրկին մեկ կամ մի քանի հարյուր միլիոն դրամ կփոշիացվի, թե՞ թույլատրել, որ դրամը «ազատ անկում» ապրի: Այս տարբերակը, բնականաբար, կհանգեցնի ապրանքների գների կտրուկ բարձրացմանը:
Մյուս կողմից էլ թանկ դոլարը տնտեսվարողներին հնարավորություն կտա ցածր ինքնարժեքով ապրանք արտադրել, ինչն իր հերթին կնպաստի արտահանման աճին: Այս տարբերակի ռիսկն այն է, որ դրամի արժեզրկման արդյունքում ապրանքների գները շատ արագ կբարձրանան, և Հայաստանի բնակչության շրջանում իշխանություններից դժգոհությունները նոր լիցք ու մոտիվացիա կստանան: Իհարկե, իրավիճակն այլ կլիներ, եթե Հայաստանում իրական տնտեսական մրցակցություն լիներ. Տարբեր տնտեսվարողների մրցակցությունը գների բարձրացումները հնարավորինս կզսպեր: Սակայն մեր իրականությունն այն է, ինչ ունենք, և ստեղծված պայմաններում Հովիկ Աբրահամյանը պետք է ընտրություն կատարի՝ փորձի՞ պահպանել առկա տնտեսական հարաբերությունները, թե՞ ռիսկի դիմի և «բաց թողնի» դրամը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում