«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տարեդարձն էր: Նա դարձավ 58 տարեկան: Նա՝ որպես կանոն, իր ծննդյան օրը նշում է արտերկրում, հիմնականում տաք երկրներում և հատկապես՝ Դուբայում: Այս անգամ ևս, ասում են, մեկնել է, բայց չեն ասում, թե ուր: Համացանցում բազմաթիվ տեղեկություններ կային նրա 55-ամյակի, 56-ամյակի տոնակատարությունների մասին: Փաստորեն, մի քանի տարի առաջ ԲՀԿ առաջնորդն ավելի թափանցիկ ու մատչելի է եղել հանրության համար, քան այսօր»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում