ԱՄՆ Կոլորադո նահանգի բնակիչը կալանքի տակ է հայտնվել, քանի որ բանանով երկու ոստիկանների վրա «նշան է բռնել»: Այս մասին հաղորդում է The Grand Junction Daily Sentinel-ը:
Ձերբակալման արձանագրությունում նշվում է, որ շերիֆի օգնականներ Ջոշուա Բանչը և Դոնալդ Լավը տղամարդու են նկատել, որն անհայտ զենքով իրենց առել է նշանառության տակ: Նրանք վախեցել են իրենց կյանքի համար՝ չնայած այն բանին, որ օբյեկտն ունեցել է դեղին գույն:
Նշվում է, որ ձերբակալված 27-ամյա Նաթան Ռոլֆ Չենինգը կատակել է YouTube-ում տեսագրություն պատրաստելու համար՝ նվիրված Գոհաբանության օրվան: