Twitter միկրոբլոգների ցանցը բանակցություններ է անցկացնում Shots հավելվածի գնման վերաբերյալ: Հավելվածը ֆինանսավորվում է կանադացի երգիչ Ջասթին Բիբերի կողմից: Այս մասին հայտնում է CNBC-ն:
Twitter-ի ֆինանսական բաժնի ղեկավար Էնթոնի Նոտոն պատահաբար իր միկրոբլոգում գրել է, որ ընկերությունը պատրաստվում է ձեռք բերել Shots-ը: Համաձայն այդ հաղորդագրության՝ համապատասխան հանդիպումը ծրագրված է դեկտեմբերի 15-ին կամ 16-ին:
Ընկերությանը հատկապես հետաքրքրում է Shots-ի օգտատիրական բազան, որում կան 3 մլն օգտատերեր, որից 2/3-ը մինչև 24 տարեկան կանայք են:
Ավելի վաղ Forbes-ը Բիբերին անվանել էր մինչև 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող արտիստ: