Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ երբեք չարժե հրաժարվել իսլամիստ զինյալների հետ երկխոսության հնարավորությունից՝ չնայած բոլոր դժվարություններին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հովվապետը կարծում է, որ ահաբեկչության դեմ պայքարի համար անհրաժեշտ է միջազգային համաձայնություն, և ոչ մի երկիր չպետք է գործի միայնակ:
Ավելի վաղ Եվրախորհրդարան կատարած իր այցի ժամանակ Ֆրանցիսկոսը քննադատել էր ԵՄ-ին՝ մնացած աշխարհից առանձնացած լինելու համար:
Նրա խոսքով՝ Եվրոպան հիմա շատերին թվում է «հոգնած, ծերացած, տատիկ-Եվրոպա, այլևս ոչ բարեբեր և ոչ կենսունակ»: