ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների՝ ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») դիրքերին հասցրած ավիահարվածների հետևանքով Սիրիայում մահացել է մոտ 50 խաղաղ բնակիչ: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին:
«Միջազգային կոալիցիան շարունակում է գրեթե ամեն օր հարվածել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին: Հաղորդվում է, որ հարվածների սկզբից ի վեր զոհվել է 865 մարդ, այդ թվում՝ 50 քաղաքացիական անձ Հալեպում, Դեյր էզ-Զորում, Էլ-Հասիկեում, Իդլիբում և Ռաքքայում»,- նշվում է հաշվետվությունում: