Մոտ 12.2 մլն սիրիացիներ մարդասիրական օգնության կարիք ունեն: Այսպիսին է ՄԱԿ-ի փորձագետների գնահատականը՝ հայտնում է Associated Press-ը:
Երկրում քաղաքացիական պատերազմից ու բռնությունից տառապողների թիվը հուլիսից աճել է մոտ 1.5 միլիոնով: Ամռանն այդ թիվը կազմել է 10.8 մլն:
Փորձագետների տվյալներով՝ մերձավորարևելյան երկրի բնակչության 3/4-ն ապրում է աղքատության մեջ, հաճախելիությունը դպրոց ընկել է երկու անգամ, 3.2 մլն մարդ փախել է երկրից, ևս 7.6 միլիոնը կորցրել է տունը կամ ստիպված է եղել տեղաշարժվել երկրի ներսում: