ՄԱԿ-ի` մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ ալ- Հուսեյնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների իշխանություններu պետք է լուրջ ուշադրություն դարձնեն այն հանգամանքի վրա, թե տարբեր ռասսայի մարդկանց հանդեպ վերաբերմունքը ինչպես է ազդում ԱՄՆ-ում արդարադատության և իրավապահ մարմինների աշխատանքի վրա: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դա, ալ-Հուսեյնի կարծիքով, անհրաժեշտ է, որպեսզի լուծվի հասարակության որոշ շերտերի կողմից ԱՄՆ-ի իշխանությունների հանդեպ խորը անվստահության հարցը:
Այս հայտարարությունը ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարը արել է ԱՄՆ-ի Ֆերգյուսոն քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո: Անկարգությունները սկսվել են այն բանից հետ, երբ դատարանը վճռեց մեղադրանք չհարուցել ոստիկան Դարեն Ուիլսոնի դեմ, ով այս տարվա օգոստոսին ատրճանակով սպանել էր 18-ամյա սևամորթ Մայքլ Բրաունին: