Պաղեստինը ՄԱԿ-ի ԱԽ բանաձև է նախապատրաստում, որը կորոշի պաղեստինյան տարածքների բռնազավթման ժամկետի ավարտը: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով արտաքին գործերի նախարարի տեղակալ Գենադի Գատիլովին:
«Պաղեստինի ծրագրերում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունումը, որտեղ նշված կլինեն պաղեստինյան տարածքների բռնազավթման ժամկետի ավարտը»,- հայտարարել է փոխնախարարը:
«Բոլորը բավականին հստակ հասկանում են, որ բանաձևը հազիվ թե թողնվի ԱՄՆ-ի կողմից»,- հստակեցրել է նա: Նրա խոսքերով` տվյալ հանգամանքը չի վրդովեցնում պաղեստինցիներին: