Միշել Ֆլուրոյը, ում համարում են ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնի N1 թեկնածուն, կարող է շատ բան փոխել ԱՄՆ-ում` հայտնվելով Չաք Հեյգելի աթոռին: Նա նաև 2009-2012-ին զբաղեցրել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Այս մասին գրում է The Christian Scince Monitor-ը:
Բացի նրանից, Վաշինգտոնի քաղաքական շրջանակներում շրջանառվում է նաև դեմոկրատ սենատոր Ջեք Ռիդի, ինչպես նաև պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Էշթոն Քարթերի թեկնածությունը:
Պարբերականը նշում է, որ Ֆլուրնոյը հայտնի է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական և պաշտպանության նախարարության շրջանակներում:
Նախկին պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսի խոսքերով`«նա քաղաքականության բոլոր հարցերով Պենտագոնի դեմքն էր` ներառյալ Իրաքը, Աֆղանստանը և նույնիսկ Բեն Լադենին ոչնչացնելու օպերացիան»: