Շյվեյցարիայի ոստիկանությունը հատուկ գործողության արդյունքում բացահայտել է Թուրքիայից Շվեյցարիա թմրամիջոցների տեղափոխմամբ զբաղվող ցանց, ձերբակալվել է 15 մարդ և առգրավել 55 կգ մաքուր հերոին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Le Matin-ին:
Պարբերականի հաղորդմամբ՝ ձերբակալվածների մեջ կա Թուրքիայի 11 քաղաքացի, թուրքական ծագմամբ 2 շվեյցարացի, Իրանի և Նիդերլանդների քաղաքացիներ: Ձերբակալություններից բացի՝ ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել Ցուգ քաղաքի 20 տներում: Իրավապահ մարմինները առգրավել են զենք, կանխիկ գումար և 12 մեքենա: Թուրքական իշխանություններին նույնպես հարցում է ուղարկվել՝ Թուրքիայի տարածքում խուզարկություններ անցկացնելու աջակցության խնդրանքով:
Ինչպես նշել են ոստիկանության ներկայացուցիչները, առգրավված հերոինի քանակությունը թույլ է տալիս պատրաստել մոտ 300 կգ թմրանյութ, որի շուկայական արժեքը կազմում է շուրջ 10 միլիոն դոլար:
Խոշորագույն հատուկ գործողությունն իրականացվել է Ցյուրիխի ոստիկանության՝ հանցավոր խմբի բացահայտմանն ուղղված երկու տարվա աշխատանքից հետո: