Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Ռոնալդինյոն շնորհավորել է Լիոնել Մեսսիին պատմական ռեկորդի գերազանցման կապակցությամբ։
– Շնորհավորում եմ, ընկե՛ր, դու արժանի ես: Պատմության մասնիկը դառնալը մեծ հպարտության առիթ է,- գրել է Ռոնալդինյոն իր թվիթերյան էջում։
Հավելենք, որ Իսպանիայի առաջնության՝ «Սևիլյա»-ի դեմ խաղի ժամանակ Լիոնել Մեսսին դարձավ Իսպանիայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն։