Չինաստանում պատրաստվում են խստացնել հակածխախոտային օրենսդրությունը: Այս մասին հաղորդում է South China Morning Post-ը:
Նշվում է, որ Չինաստանի պետխորհուրդը հրապարակել է նոր օրինագխծի փաստաթուղթը: Համաձայն դրա` իշխանությունները կարող են արգելել ծխել հասարակական հաստատություններում, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, մարզասրահների մոտ: Այգիներում և զբոսաշրջային օբյեկտներում ծխելու համար նախատեսված վայրեր կստեղծվեն:
Իսկ ծխախոտային ընկերությունները ծխախոտերի տուփերի վրա կփակցնեն ծխելու վնասակարության մասին նախազգուշացում: