Արևմտյան Աֆրիկայում Էբոլա համաճարակի բռնկման դեմ պայքարող բուժաշխատողների պաշտպանիչ կոստյումները չեն բավականացում, գրում է The Wall Street Journal թերթը:
Կոստյումների բավարար չլինելու պատճառներից մեկը, ըստ թերթի, ԱՄՆ-ում դրանց շատ մեծ պահանջարկն է: Պաշտպանիչ հագուստների արտադրողների խոսքերով՝ իրենք ի վիճակի չեն արտադրել այնքան կոստյումներ, որպեսզի կարողանան բավարարել պահանջարկը:
Միացյալ Նահանգներում գրանցվել է համաճարակի բռնկման վեց դեպք, որոնցից երկուսը՝ մահացու ելքով:
Այս տարվա սկզբից Էբոլայի համաճարակի պատճառով Արևմտյան Աֆրիկայում արդեն մահացել են 5500 մարդ: