ԴԱԻՇ արմատական խմբավորումը (Իրաքի և Շամի Իսլամական Պետություն) Twitter միկրոբլոգների ծառայությունում շնորհավորել է իր կողմնակիցների և վիրավորական մեկնաբանություններ հրապարակել Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելի հրաժարականի հետ կապված:
Իսլամիստները Twitter-ում արաբերենով «ԴԱԻՇ-ը տապալեց ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին» հեշթեգ են ստեղծել, որի ներքո էլ դրվում են նրանց կողմնակիցների մեկնաբանությունները:
«ԱՄՆ պաշտպանության նախարարի հրաժարականն ամենուր ցնցել է բռնապետերի գահերը», «Օբամա, դու ձախողվեցիր»,- ասվում է մեկնաբանություններում: