ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման զինյալները քարկոծելով սպանել են երկու տղամարդու, որոնց մեղադրել են միասեռականության մեջ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Լոնդոնում տեղակայված Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ սա իսլամիստների կողմից իրագործված առաջին մահապատիժն է միասեռականության մեջ մեղադրվողների դեմ:
Հաղորդվում է նաև, որ սպանվածները կարող էին լինել ԴԱԻՇ-ի հակառակորդներ, իսկ միասեռականության մեջ մեղադրանքը պարզապես մահապատիժը իրագործելու առիթ է հանդիսացել: