Մյունխենի «Բավարիա»-ի իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին, հաղորդում է Marca-ն:
«Ասում եմ ամբողջ սրտով, եթե Մեսսին իր կարիերան ավարտի «Բարսելոնա»-ում, ապա ես շատ ուրախ կլինեմ: Դուք պետք է շնորհավորեք նրան:
Նրա ռեկորդներն անհավանական են: Կանցնի 600 տարի, սակայն ոչ մեկ չի կարող շրջանցել Մեսսիի ռեկորդը»,- հայտարարել է Գվարդիոլան: