«Անզուսպները-3» ֆիլմը համաշխարհային վարձույթում շատ թույլ է գտնվել` հավաքելով ընդամենը 200 մլն դոլարից մի փոքր ավելի, այնինչ ֆիլմի բյուջեն 90 մլն դոլար է կազմել: Կինոշարքի գլխավոր գաղափարաբան Սիլվեստր Ստալոնեն վստահ է, որ մարտաֆիլմի գլխավոր թերությունը դրա տարիքային վարկանիշն է` «13 տարեկանից բարձր երեխաների համար»:
«Անզուսպները-3»-ի համար 13+ վարկանիշը սարսափելի սխալ էր: Դա մեխանիկորեն նվազեցրել է տեսարանների դաժանությունը: Չորրորդ «Անզուսպները» նման սխալը չեն կրկնի, վստահեցնում եմ»,- ասել է Ստալոնեն:
Նա նաև հավելել է, որ չորրորդ մասում գլխավոր հերոսները հնարավոր է՝ մահանան: