Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսն ընդունել է «Պադերբորն»-ի կիսապաշտպան Մարվին Բակալորժի ներողությունը, հաղորդում է Sport1.de-ն:
«Դա ճիշտ է, որ Մարվինը միանգամից կապ է հաստատել Ռոյսի հետ և ներողություն խնդրել: Ռոյսն ընդունել է իր ներողությունը»,- հայտարարել է Միխայել Բորնը:
Հավելենք, որ Բակալորժի հարվածից հետո Ռոյսի մոտ հայտնաբերվել էր սրունքաթաթային հոդի վնասվածք: