Գիտնականները հրապարակել են Ատլանտիդա պետության հետ կապված գտածոների լուսանկարներ: Հնագույն քաղաքակրթության մնացորդները գտնվել են 21-րդ դարում Եգիպտոսի ափերի մոտ` 50 մետր խորության վրա: Այս մասին հաղորդում է The Daily Mirror-ը:
Ենթադրվում է, որ կղզին ջրի տակ է անցել 12 հազար տարի առաջ: Գիտնականներն աստիճանաբար ավելին են իմանում այդ խորհրդավոր մշակույթի մասին: Նրանք, սակայն, մինչ օրս չեն կարողացել գտնել Ատլանտիդայի` ջրի տակ անցնելու պատճառը:
Ստորջրյա «ուրվական-քաղաքի» ավերակներում ավելի քան 64 նավերի բեկորներ են գտնվել: Հայտնաբերվել են նաև ոսկեդրամներ, հսկայական արձաններ և հիերոգլիֆներով սալիկներ: