Բրազիլացի սուպերմոդել Ժիզել Բունդհենը նոր ֆոտոշարքով կուրախացնի երկրպագուներին, գրում է viva.ua կայքը:
Մոդելը դարձել է բրազիլական Vogue ամսագրի հունվարյան համարի հերոսուհին: Գեղեցկուհին կհայտնվի ամսագրի շապիկին աշխարհի ամենանորաձև կատուներից մեկի՝ Շուպետ Լագերֆելդի ընկերակցությամբ, ում տերը հայտնի մոդելյեր Կարլ Լագերֆելդն է: Նշենք, որ հենց նա է դարձել Բունդհենի մասնակցությամբ նոր ֆոտոշարքի հեղինակը: