Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նոր պատերազմը ձեռնտու է Ադրբեջանին, Թուրքիային, Սաուդյան Արաբիային և թերևս Քաթարին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա.Մարտիրոսյանը (Նյու Յորք):

– Պարոն Մարտիրոսյան, օրերս ՌԴ համար բավականին բացասական արդյունքներով ավարտվեց «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովը, որին հաջորդեց ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի հարցազրույցն այն մասին, թե Մոսկվային երաշխիքներ են հարկավոր, որ Արևմուտքը չի մտածի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մուտք գործելու մասին: Չնայած Պուտինն իր հերթին Վաշինգտոնին համագործակցության առաջարկ է արել՝ նշելով, որ համագործակցությունը կկայանա մեկը մյուսի հետաքրքրությունները հարգելու, հավասար իրավունքների և մեկը մյուսի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով: Մի շարք միջազգայնագետների պնդմամբ՝ Մոսկվան չի ցանկանում, բայց ստիպված կլինի փոքր-ինչ նահանջել, ու չի բացառվում, որ Մոսկվան նահանջի Ուկրաինայում և ակտիվանա Վրաստանում ու Ղարաբաղում: Պարոն Մարտիրոսյան, հետաքրքիր է քննարկել, թե ինչպե՞ս Արևմուտք-Ռուսաստան առճակատման ներկայիս փուլը կպրոյեկտվի Հարավային Կովկասում:

– Թույլ տվեք չհամաձայնել այն տեսակետի հետ, թե Մոսկվան Բրիսբենից թուլացած հեռացավ: Այդպիսի տպավորություն արևմտյան մամուլն, այո՛, փորձում է ստեղծել, բայց իրական պատկերն այլ է: Մոսկվան այնտեղ ասաց՝ ինչ ուզում էր ասել, և հեռացավ ավարտից ավելի շուտ, որովհետև այլևս անելիք չուներ: Խնդիրն այստեղ բաժակը կիսով չափ ջրով լի կամ կիսով չափ դատարկ տեսնելու մեջ չէ, այլ նրա, որ Մոսկվան Ուկրաինայից նահանջելու տեղ չունի: Այսօրվա Ռուսաստանը լենինյան որբանոցը չէ և ոչ էլ Ելցինյան անառակատունը: Այսօր Կրեմլը հստակ պատկերացնում է իր շահերը, իսկ Ուկրաինայում ռուսական հետաքրքրություններն ու շահերը կենսական են: Մոսկվան նահանջելու տեղ չունի և «կռվելու» է մինչև վերջ: Թե ինչ ռանգի արևմտյան չինովնիկներ են ընդունում կամ ճանապարհում Կրեմլի տիրակալին` բոլորովին կարևոր չէ: Դա կսմիթների ոլորտից է և միայն արտաքին ձևին է վերաբերում: Ուկրաինական պատերազմում Մոսկվան հաղթում է և հաղթում է, որովհետև հաղթանակին այլընտրանք չունի: Վրաստանն ու Ղարաբաղն այլ խնդիրներ են: Դրանք Ուկրաինայի հետ զուգահեռ հարթություններում են գտնվում, բայց ոչ՝ հավասար: Այդ երեք խնդիրները որևէ կերպ՝ գոնե այս պահին չեն խաչվում: Ինչ վերաբերում է Դմիտրի Պեսկովի հայտարարությանը, ապա դա ավելի շուտ ուլտիմատում է Արևմուտքին, որովհետև Ուկրաինայում ձգանը քաշում է Մոսկվան և ոչ՝ Բրյուսելը: Եվ դարձյալ այլ խնդիր է, թե ինչպես է այդ ուլտիմատումը ներկայացվում. որպես վախվորած կո՞չ, թե՞ բացահայտ սպառնալիք: Կարծում եմ՝ իրականությունն ավելի շուտ երկրորդ հանգամանքն է ներկայացնում: Տնտեսական պատժամիջոցները ցավոտ են և վնասում են, սակայն ոչ բոլոր վերքերն են ընդունակ փղին տապալել: Իսկ իրանական պատժամիջոցներին հավասար որևէ բան Արևմուտքը որևէ կերպ չի կարող կիրառել Ռուսաստանի դեմ:

– Ինչպե՞ս հասկանալ Պեսկովի դիտարկումները Ուկրաինայի՝ ՆԱՏՕ անդամակցության վերաբերյալ: Սա չի՞ նշանակում արդյոք, որ Ռուսաստանը հետսովետական երկրներին բաց տեքստով զրկում է ազատ ընտրության, ինքնիշխան որոշումների հնարավորություններից, ինչպես և Հայաստանին՝ ենթադրաբար թույլ չտալով ԵՄ-ի հետ վավերացնել ԱՀ/ԽՀԱԱԳ-ն: Ի՞նչ պետք է և կարող է անել Արևմուտքը մեր տարածաշրջանում:

– Մեծ քաղաքականությունում խաղում են մեծ դերակատարները: Պետք է հասկանալ, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Վրաստանը և անգամ ո՛չ հսկա Ուկրաինան մեծ դերակատարներ չեն: Մեծ քաղաքականության թատերաբեմում դրանք էպիզոդային և մասսայական տեսարանի մասնակիցներ են, որոնց վրա երբեմն կանգ է առնում լուսարձակը: Այո՛, կարևոր է, թե այդ խմբում ով որտեղ է կանգնած, բայց իրենք՝ տեսարանի մասնակիցները, բեմում գրեթե ասելիք չունեն: Ուկրաինան Ռուսաստանի անմիջական և դարավոր շահերի կիզակետն է եղել: Միամտություն կլիներ կարծել, թե Ռուսաստանը հետելցինյան շրջանում կհանդուրժի իր արբանյակ պետության հակառակ տիրույթ մտնելը: Եվ դա նրա անմիջական հարևանությամբ՝ սահմանի մյուս կողմում: ՆԱՏՕ-ի ընդլայնումն այսօր Ռուսաստանի ամենամեծ անահանգստություններից մեկն է, և երկրորդ Գորբաչով-Ելցին Պուտինը չի պատրաստվում դառնալ: Դա հասկանալի է և ինչ-որ տեղ արդարացված: Ուկրաինական հեղափոխությունն ազատ կամարտահայտման արդյունք չէր: Ուկրաինայի բնակչության գրեթե կեսը դեմ էր դրան, հետևաբար՝ խոսել ազատ կամքի ճնշման մասին՝ այդտեղ չի կարելի: Վրաստանում այլ իրավիճակ է: Այո՛, նույնպես ռուսական նախկին գաղութ է, սակայն այստեղ ներկայիս չափավոր իշխանությունների պարագայում լարումը ևս չափավոր է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանի կորուստը Ռուսաստանի համար կարող է ճակատագրական լինել: Մոսկվան դա լավ է հասկանում և երբեք ու երբևէ չի հանդուրժի Հայաստանի լիովին արևմտականացում, և դա, իր տեսակետից՝ նույնպես հասկանալի է: Սակայն այստեղ Մոսկվայի սխալ և, կարելի է ասել, սեփական շահերին վնասող կոպիտ սխալն այն է, որ Հայաստանի վերահսկողությունը սեփական տիրույթում կատարվում է չափազանց կոպիտ և հաճախ հենց իր՝ Հայաստանի շահերն անտեսող մեթոդներով: Դա է, որ հասարակության լայն շերտերին աստիճանաբար խորթացնում է Մոսկվայից: Ադրբեջանին զենքի վաճառքն ու Բաքվի հետ վարվող սիրախաղը, տնտեսության կլանմամբ ինտեգրացումը, Մաքսային և Եվրասիական միություններին կտրուկ կցումը հակառակ ռեակցիա են առաջացնում, որ անհեռատես կամ անհարգալից գործելաոճ է բացահայտում: Հայաստանին, որպես ի սկզբանե պրոռուսական պետության և կրտսեր գործընկերոջ, որ դժվարագույն աշխարհագրական դիրք ունի և բարդագույն քաղաքական իրավիճակ, Ռուսաստանը պարտավոր էր սիրաշահելով և ազատության շնորհմամբ պահել սեփական ուղեծրում, այլ ոչ՝ ոչ շատ հարգալից գործողություններով: Հայաստանի ասոցացումն ընդհանրապես որևէ բլոկի հետ այս պահին և այսօրվա աշխարհաքաղաքական իրադրությունում ընդհանրապես ձեռնտու չէ Հայաստանին: Դարեր շարունակ մենք խաղացել ենք երկու պարանի վրա, և երբ մեկ այլին անցում կատարելու փորձ ենք կատարել՝ ոտքերի տակից կորցրել ենք երկուսն էլ: Պատմությունը միշտ կրկնվում է: Չեմ կարծում, թե մեր օրերում այն բացառություն կանի:

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա մեր տարածաշրջանում այն կարող է անել այն, ինչ անում են երկու հակառակորդ ճամբարի պետությունները. անկայունությամբ թուլացնել մետրոպոլիան: Այդպես եղավ Մայդանում, մեկ այլ սցենար կարող է և լինել Ղարաբաղում: Վրաստանին նոր ցնցումներ չեն սպասում. Վրաստանն այն, ինչ պետք է կորցներ, արդեն կորցրել է: Եթե Վրաստանը Սաակաշվիլու ձեռնարկած իր էթնիկ ինքնասպանությունն ավարտին չհասցնի՝ Վրաստանի ապագան այնքան էլ մռայլ չի թվում ինձ: Այժմ սեղանին է Ադրբեջանի կողմնորոշման հարցը: Ադրբեջանի դրությունն իրոք դժվար կարող է լինել: Ներքին կամ արտաքին ցնցման պարագայում կարող է առաջանալ շիա-սունի արյունոտ խզում, ինչպես նաև էթնիկ փոքրամասնությունների ակտիվացում:

– Պարոն Մարտիրոսյան, ՀՀ նախագահը ստորագրեց ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը, որից անմիջապես հետո՝ նոյեմբերի 1-ին ԵՄ-ն գումարային աջակցության ծրագիր սկսեց Հայաստանում, բանակցություններ տեղի ունեցան ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա ձևաչափի շուրջ: ՀՀ-ում ԵՄ աջակցության ծրագրի մեկնարկը չի՞ նշանակում արդյոք, որ ԵՄ-ն հասկանում է այն իրավիճակը, որում հայտնվել է ՀՀ-ն, և որ պետք է Հայաստանին այլ տարբերակներ առաջարկել:

– Ես չեմ կիսում այն մտայնությունը, թե ԵՄ-ն բարեգործական կամ հովվապետական մի կառույց է, որ ցանկանում է Հայաստանին հանել ճահճից: Երկու պայքարող ճամբարներ փորձում են անգամ ամենափոքր պատառից մաքսիմալ մեծ կտորներ ստանալ կամ՝ մաքսիմալ շատ թուլացնել միմյանց: ԵՄ քաղաքականությունն այդ նույն խաղի տրամաբանության մեջ պետք է դիտարկել: Ուկրաինայում Արևմուտքն աջակցեց Մայդանին, Ռուսաստանը դրան պատասխանեց Նովոռոսիայով: Հայաստանում ներդրվեց ԵՏՄ-ն, Արևմուտքն այժմ փորձում է ինչ-որ մի բան էլ ինքն անել: Ամեն բան պարզ է: Բարեգործական կամ իրական բարեկամական զգացմունքներ երեք կողմերից որևէ մեկը մյուսի հանդեպ չի տածում, և դա, թերևս, բնական է:

– Նախորդ շաբաթ 3 նախագահական մակարդակով հանդիպումներից հետո լարվեց իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում, երբ Ադրբեջանը խոցեց զորավարժությունների մասնակցող հայկական ռազմական ուղղաթիռ: Սա աննախադեպ ագրեսիա էր Ադրբեջանի կողմից: Ո՞ւմ՝ ՌԴ-ի՞ն, թե՞ Արևմուտքին է ձեռնտու ԼՂ հակամարտության գոտում լարվածության հերթական ալիքը և ի՞նչ սպասել հակամարտությունից և բանակցություններից առաջիկայում:

– Դժվար է ասել, թե ում է ձեռնտու: Ձեռնտու է նրան, ում պատերազմը ձեռնտու է: Դա առաջին հերթին՝ Թուրքիան է, Ադրբեջանը, այո՛, Սաուդյան Արաբիան, թերևս Քաթարը և էլի մի քանի խաղացողներ: Թուրքիան՝ հատկապես այս շրջանում՝ կապված ԻՊ հետ, կոշտ խաղ է խաղում ԱՄՆ-ի հետ: Հայաստանն այս խաղում կարող է միայն խաղաքար հանդիսանալ, ինչպես նաև՝ պրոսիրիական Ռուսաստանի Աքիլլեսյան գարշապար: Հայաստանն իր ճակատագրին առնչվող այդ մեծ շախմատում թագավոր է, որ անթագ է, մերկ է և բոլոր ուղղություններով միայն մեկ քայլ կարող է անել, և այդ քայլն ինքն իրեն սեփական բանակով անձնազոհ կերպով պաշտպանելն է միայն:

Ինչ վերաբերում է ուղղաթիռի հարցին, ապա ասեմ, որ նախ՝ ինձ համար անհասկանալի է, թե ինչպես հրապարակ եկավ «խոցել» բառը՝ իր տարբեր կիրառումներով: Դա, թերևս, կորուստն ու ռազմական որոշ հրամանատարների ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը սքողելու, մեղմելու համար է կիրառվում: Առանց հրախույզ հրթիռների շեղման կրակային միջոցի՝ թշնամու հետ ունեցած առաջնագծով թռչող ուղղաթիռ է թշնամին խփել և խփել է՝ ինչպես ճնճղուկ պարսատիկից: Եվ որպեսզի մեր կորուստը մեր կոպտագույն սխալի մասին չվկայի, դիմակավորում ենք դա «խոցել» գեղեցիկ բառով՝ կարծես թե թշնամին անխոցելի մի բան է խոցել: Խփվել է ուղղաթիռ: Եվ խփվել է, ոչ թե «խոցվել»: Լեզվամտածողության ենթագիտակցայնության շահագործմամբ պարտությունն անգամ գլամուրացնելու այդ մոլուցքից ազատվել է պետք՝ փոխարենը պատժելով մեր կողմի այն պատասխանատուներին, որոնք մարտական դիրքեր են դուրս բերել չպաշտպանված և չզինված ուղղաթիռ:

Ինչ վերաբերում է լարվածությանը, ապա չեմ կարծում, թե որևէ մեկը՝ բացի Թուրքիայից, կարող էր Ադրբեջանին հրահանգել այս մեթոդներով լարել իրավիճակը: Արևմուտքին դա այս պահին, թերևս, ձեռնտու չէ և դժվար թե ինչ-որ պահի ձեռնտու լինի: Համոզված եմ, որ Ալիևի անձնական որոշումն է, որ հայերի համար նվաստացուցիչ էր և տասն օր շարունակ բարոյալքող ազդեցություն ունեցավ:

– Այո՛, բայց այդ դեպքում ինչպե՞ս կորակավորեք ԼՂ հատուկ ուժերի կատարած օպերացիան:

– Դա հերոսական, խիզախ և աննախադեպ գործողություն է, որ այլ խոսքերով՝ մարտական էվակուացիա է: Այո, հրաշալի գործողություն է իրականացրել հայկական կողմը, ցուցաբերվել է բարձր պրոֆեսիոնալիզմ և մեծ արիություն: Բայց մենք միակը չենք աշխարհում, որ նման բան ենք արել, և մեր արածն, անկեղծ ասած, նորմալ պետության համար մի առանձնակի բացառիկ երևույթ էլ չէ: Եթե տասն օր շարունակ քո զոհերին թողնում ես դաշտում՝ առանց հստակ իմանալու՝ կան ողջեր, թե ոչ՝ փոխանակ դժոխքի կրակը թշնամու դիրքերի վրա թափելու, և այդ ընթացքում փորձում ես «դիվանագիտությամբ» արդյունքների հասնել, այդ տասն օրերի հասցրած բարոյական վնասն ահռելի ծավալների է հասնում: Եվ հետո՝ հուսով եմ, որ հայկական կողմի խոստացած «ահեղ հատուցումը» սրանով չի սահմանափակվի: Թեև այդ հատուցման հարցում էլ, ինչպես միշտ, անչափ ուշացել ենք արդեն: Որքան հայկական կողմը շարունակում է հուսալ իր թշնամու ինչ-որ մի պահի պատերազմի կանոններին հետևելու հնարավորության վրա կամ փորձում իր քաղաքակրթվածությունն ապացուցել Արևմուտքին, այնքան ավելի եմ հիանում այդ ամենին գրոշի արժեք չտվող հրեաներով: Իսրայելն իր հայտնի Էնթեբբեի ռեյդում անհավանական, աննկարագրելի, ուղղակի հեքիաթային մի օպերացիա իրականացրեց և կազմակերպեց այն բառացիորեն մեկ օրվա ընթացքում՝ մի քանի հազար կիլոմետր իր տարածքից հեռու՝ թշնամու ամենապահպանվող օբյեկտներից մեկում` օդանավակայանում և թշնամական երկրի սրտում: Այս ամսվա ահաբեկչական գործողությունների Իսրայելի պատասխանը նույնպես նախանձ է շարժում: Առանց դատի ու հետաքննության՝ վարչապետի հրամանով, հետևելով արդեն ընդունված պրակտիկային, հաջորդ օրն իսկ զինված ուժերը ոչնչացրեցին ահաբեկիչների ընտանիքների բնակարանները բազմաբնակարան շենքերում: Մենք, ի տարբերություն հրեական պետության՝ մեր հերոսությունը ի ցույց դրեցինք միայն, երբ բարբարոս թշնամին տասն օր շարունակ զրկեց նահատակներին արժանապատիվ վերաբերմունքից՝ մինչ մենք զբաղված էինք դիվանագիտության կուլիսներում և միջազգային ատյաններում արդարություն փնտրելով: Եթե խնդիրը մեր քաղաքակրթվածությունն ու թշնամու բարբարոսությունը ապացուցելն է, ապա դա խելահեղ մոտեցում է: Եթե խնդիրը պատերազմի վերսկսումից ամեն գնով խուսափելն է, ապա այդ գինն այսպիսի մոտեցման պարագայում առավել մեծ է լինելու: Ամեն դեպքում արձագանքը հիանալի է, սակայն արձագանքի խրոնոլոգիան՝ ամոթալի:

– Պարոն Մարտիրոսյան, ՌԴ-ն ՄԽ համանախագահ երկիր լինելուց բացի՝ համարվում է ՀՀ անվտանգության երաշխավորը, և ընդունված է ասել, որ սեպտեմբերի 3-ով Հայաստանն ամրապնդեց իր անվտանգությունը կամ չկորցրեց ռուսական երաշխիքները: Որտե՞ղ են այդ երաշխիքները, երբ Հայաստանի, ԼՂ-ի նկատմամբ նման ագրեսիայի դեպքում դրանք չեն աշխատում, այսինքն՝ ի՞նչ երաշխիքներ են դրանք:

– Հայաստանի անվտանգության երաշխավորը Հայաստանն է, ինչպես նաև՝ հայ ժողովուրդը, եթե, իհարկե, պատերազմի պահին երկրում ժողովուրդ մնացած լինի: ԵՏՄ-ն Ռուսաստանին անհրաժեշտ էր նախևառաջ ինքն իրեն և ապա աշխարհին ցույց տալու, որ Հայաստանն անդառնալիորեն է իր ծիրում: Դա մի տեսակ սեփական վերահսկողությունը հաստատելու ցուցադրական կնիք էր: Ինչ վերաբերում է ռազմական օգնությանը, ապա քանի դեռ սիրախաղ է գնում Ադրբեջանի հետ, որևէ բան ակնկալել Մոսկվայից նախապատերազմական շրջանում՝ անմտություն է: Պատերազմի սկզբնական փուլում ևս օգնության ակնկալիք չի կարելի ունենալ և միայն կլիմաքսին մոտ կարելի է, ելնելով իրադարձությունների ընթացքից, հասկանալ, թե ինչպես է Մոսկվան պատրաստվում միջամտել:

– Հարթակում կանգնած ուժերի՝ եռյակի միջև որոշակի անհամաձայնություններ կան՝ հանրահավաքային իշխանափոխության հետ կապված, մասնավորապես դրան դեմ է ԲՀԿ-ն, և մի շարք հրապարակումների, վերլուծությունների համաձայն՝ ՌԴ-ն է Ծառուկյանին խորհուրդ տվել փոքր-ինչ նահանջել: Թեև այդ ուժերը իրենց գործունեությունը կոչում են իշխանափոխություն՝ արտահերթ ընտրությունների միջոցով: Ի՞նչ է կատարվում հարթակում և ի՞նչ սպասել:

– Հարթակում կատարվում է այն, ինչ կատարվում է հարթակներում: Թատրոն: Ընդ որում, հրապարակային թատրոն՝ գյուղական մակարդակի դեկորացիաներով: Անկեղծ ասած՝ անգամ զուտ տեխնիկապես չեմ պատկերացնում, թե Մոսկվան ինչպես կարող էր այդ հարթակին ինչ-որ բաներ ասել, շշնջալ, բացատրել կամ անգամ հրահանգել: Եռյակին, քառյակին կամ հնգյակին, կամ մեկ այլ թվային կազմավորմանը, որ այժմ արդեն ներառել է նաև ոմն ժողովրդական Տիգրան Կարապետյանի, ես սպեցիֆիկ անուշադրությամբ եմ հետևում: Մոտավորապես այնպես՝ ինչպես ժամանակին հետևում էի ԱԼՄ-ի եթերին և ինչպես մեկ օր առաջ հետևեցի նույն Տ. Կարապետյանի հետ հանդիպմանը ներկա Վարդան Օսկանյանի դեմքի տանջահար արտահայտությանը: Գիտեմ, հասկանում եմ, որ երբեմն ամենաանհավանական ուժերն են հասնում շշմեցնող հաջողության, բայց նաև ինձ հայտնի է Կոլումբիայի օրինակը, որի շուրջ չէի ցանկանա ծավալվել, բայց որի ողբերգական զավեշտով լեցուն պահերից մեկն ավարտվեց այնպես, ինչպես պատմությունն ընդհանրապես դարձնում է նման էջերը: Եռյակը, քառյակը կամ հնգյակը մի կառույց է, որ անհասկանալի է ինձ, ողբերգական իրականության արդյունք է, և որի մասին ես չէի ցանկանա խոսել, առավել ևս՝ մեկնաբանել: Ժամանակները պղտոր են խիստ: Հուսով եմ՝ ժամանակն ամեն բան իր տեղը կդնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում