Ռուսական «Ուֆա»-ի պաշտպան Դենիս Թումասյանը հայտարարել է, որ ցանկանում է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում:
29-ամյա պաշտպանը «Ֆուտբոլ-365»-ի հետ զրույցում հավաքականին չմիանալու համար ներողություն է խնդրել Հայաստանի հավաքականի երկրպագուներից, ՀՖՖ-ից ու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից:
«Ո՞վ չի ցանկանա հանդես գալ այդպիսի թիմում: Եվս մեկ անգամ ընդգծեմ. այն ժամանակ չեմ կարողացել գալ ակումբի արգելքի պատճառով: Իմ չգալու համար ուզում եմ ներողություն խնդրել երկրպագուներից, թիմից և ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանից»:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրում