Wednesday, 24 04 2024
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն

Մի ինքնիշխանության հանձնման քրոնիկա

Նոյեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության թեմայով լսումներն աչքի էին ընկել Հայաստանի այսպես ասած՝ ոչ իշխանական բևեռի ծանր հրետանու՝ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի, մեղմ ասած, պասիվությամբ: Սա բնականաբար չէր կարող զարմանք պատճառել, քանի որ այս ուժերի դիրքորոշումը Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասով միանգամայն հստակ է: Այս ուժերը Հայաստանի անդամակցության հարցում ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ պայքարում են, այլ Սերժ Սարգսյանի հետ մրցակցում, թե ով Կրեմլին ավելի դուր կգա, Կրեմլի համար առավել նպաստավոր պայմաններ կառաջարկի Հայաստանը տնօրինելու հարցում:

Առանցքայինն այստեղ, իհարկե, ԲՀԿ-ի դիրքորոշումն է, քանի որ ՀԱԿ-ն ընդամենը ԲՀԿ-ի համար «դամ» պահողի կարգավիճակում է: ԲՀԿ-ն է, որն ունի քաղաքականությամբ զբաղվելու ռեսուրս, առնվազն նյութական, ինչու ոչ՝ նաև մտավոր, քանի որ անհնար է չընդունել, որ այս կուսակցությունում կա քաղաքականությամբ զբաղվելու ունակ թեկուզ փոքր կոնտինգենտ: Սակայն այսօր Հայաստանի այսպես ասած՝ ներքաղաքական կյանքում խնդիրը քաղաքականությամբ զբաղվելու ունակ կոնտինգենտների առկայությունը կամ բացակայությունը չէ, այլ քաղաքականության առկայությունն ընդհանրապես: Քաղաքականություն, քաղաքական կյանք կարող է լինել ինքնիշխան երկրում: Եթե երկիրը այսպես ասած՝ ներքաղաքական երկու հիմնական բևեռների փոխհամաձայնությամբ հանձնվում է ռուսական կայսրությանը, դրվում է Կրեմլի տրամադրության տակ, ապա խոսել այդ երկրում քաղաքական կյանքի մասին, պարզապես մոլորություն կլինի: Չկա ինքնիշխանություն՝ չկա քաղաքականություն:

Սակայն հազիվ թե այսպես կոչված՝ ներքաղաքական երկու բևեռները չեն գիտակցում պատմականորեն քննված այս պարզ իրողությունը: Ավելին, նրանց գործողությունները տեղի են ունենում միանգամայն գիտակցված և Հայաստանի ներքաղաքական կյանք ըստ էության կարելի է համարել պարզապես փախուստ քաղաքականությունից: Եթե հանձնվում է երկրի ինքնիշխանությունը, դա նշանակում է, որ հանձնվում է քաղաքականության իրավունքը: Բիզնես-իշխանություն և բիզնես-ընդդիմություն ձևավորված ֆորմատների պարագայում էլ սա զարմանալի չէ, որովհետև գլխավորը բիզնեսն է, իսկ քաղաքականությունը բիզնեսմենների համար ավելորդ զբաղմունք է, գլխացավանք, որը շեղում է բուն գործից: Միևնույն ժամանակ, Հայաստանի դեպքում սա նաև ավելորդ պատասխանատվություն է աշխարհագրական դիրքի, հարևանների և նրանց հետ ունեցած խնդիրների բերումով՝ հայ-թուրքական հարց, ղարաբաղյան հարց, Իրան, Վրաստան, տարածաշրջան և այլն, և այլն:

Ահռելի կծիկ կամ վառոդի տակառ, որի ծանրությունը ոչ միայն հակասում է Հայաստանի իշխանությունների և այսպես ասած՝ առաջատար ընդդիմության բիզնես բնույթին, այլ նաև ինտելեկտուալ-աշխարհայացքային պոտենցիալներին: Այդ պատառով էլ ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանը հանձնում են Հայաստանի ինքնիշխանությունը՝ ասել է, թե քաղաքականությունը, և ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը փորձ չեն անում կանխել այդ հանձնումը, թեև իբրև թե պայքարում են իշխանափոխության համար: Խնդիրն այն է, որ նրանք լավ են պատկերացնում, որ իշխանափոխության դեպքում վառոդի տակառը Սերժ Սարգսյանի ուսերից հայտնվելու է իրենց ուսերին: Տակառից խուսափելու մի տարբերակ կա՝ հանձնել Հայաստանը Ռուսաստանին, թող տակառի տերը դառնա Պուտինը և ստանձնի դրա համար պատասխանատվությունը, իսկ Հայաստանի սուբյեկտներին արդեն կմնա, այսպես ասած, տնտեսական առաքելությունը՝ ներկել տակառը, մաքրել, վերանորոգել ժամանակ առ ժամանակ, մի խոսքով՝ իրականացնել, այսպես ասած, ընթացիկ սպասարկումը, ինչպես որ կասվի Կրեմլից:

Այլ բանն անխուսափելի է և անհնար: Հնարավոր չէ քաղաքականությամբ զբաղվել բարեգործական ակցիաներով, բայց որևէ կոնցեպտուալ բանավեճ չնախաձեռնել Ղարաբաղի հարցում, որտեղ տեղի են ունենում և ռազմական, և քաղաքական աննախադեպ զարգացումներ, որտեղ տեղի է ունենում իրավիճակի խորքային լարում, որն անկասկած գտնվում է Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության, Եվրասիական նախագծերի հետ ընդհանուր փաթեթում, այսինքն՝ պահանջում է քաղաքական դիրքորոշումներ, քաղաքական գնահատականներ և նախաձեռնություններ ու առաջարկություններ այդ հարցերի կապակցությամբ, բանավեճ, հասարակական կարծիքի ձևավորում և այլն:

Սա է քաղաքականությունը և հնարավոր չէ իշխանություններին քաղաքական ընդդիմություն հանդիսանալ՝ ընդդիմություն չհանդիսանալով այս հարցերում: Ինքնիշխանությունն է Հայաստանի օրակարգային թիվ մեկ հարցը և մյուս հարցերի բանալին, որովհետև եթե քաղաքականությունը ինքնիշխան միջավայրում չէ, որ ձևավորվում կամ սկզբնավորվում է, ապա այդ դեպքում սկզբնավորվում է ինքնիշխանության համար պայքարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում