Saturday, 20 04 2024
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

Հովիկը ոտքերը դրել է նստարանին ու ասել՝ պաչի, որից հետո տեղի ունեցած սպանության համար դեռահասն այսօր ազատազրկվեց 10 տարով

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվեց Հայկ Աղամալյանի և Դավիթ Մանուկյանի գործի դատական քննությունը:

Ամբաստանյալները հանդես եկան վերջին խոսքով:

Ըստ մեղադրանքի՝ ճարտարագիտական համալսարանին կից ավագ դպրոցի սովորող, 16-ամյա Հայկ Աղամալյանը 2013 թվականի ապրիլի 9-ին Տերյան 72 շենքի հարևանությամբ մի խումբ անձանց հետ դանակի գործադրմամբ խուլիգանություն է կատարել, որի ընթացքում դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին ու նրան ապօրինաբար զրկել է կյանքից:

Աղամալյանը մեղադրվում է խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանության և զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 258 հոդվածի 4-րդ մասով:

Ագրարային համալսարանի ուսանող, 17-ամյա Դավիթ Մանուկյանը մեղադրվում է այն բանի համար, որ նույն խմբի կազմում, նույն վայրում կատարել է խուլիգանություն, ապա պարտակել է առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիք դանակը, ինչպես նաև արյան հետքերը:

Մանուկյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 334 հոդվածի 1-ին մասերով:

Դանակահարությամբ և երիտասարդի մահով ավարտված միջադեպին նախորդել են տղայական առճակատումների մի քանի դրվագներ:

2013 թվականի ապրիլի 9-ին, ժամը 11-ի սահմաններում Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում, մաթեմատիկայի դասի ժամանակ վերջին նստարանին նստած աշակերտ Հովհաննես Մկրտչյանը ոտքերը բարձրացրել ու դրել է նախավերջին նստարանին նստած Էմանուել Թամամյանի նստարանին: Եվ ասել է՝ ոտքերս պաչի: Էմանուելը վիրավորական արտահայտություն է արել: Հրել է Հովհաննեսի ձեռքը, և նրա ձեռքը դիպել է Հովհաննեսի դեմքին:

Դասամիջոցին հարևան դատարկ դասասենյակում Հովհաննեսն իր ընկերներ Հրաչի, Կարենի հետ ծեծել է Էմանուել Թամամյանին, թեթև վնաս պատճառել նրա առողջությանը՝ քթի ոսկրերի առանց տեղաշարժի կոտրվածքի ձևով:

Թամամյանը գնացել է ճարտարագիտական համալսարան: Վարժարանի իր ընկերներին պատմել է, որ իրեն ծեծել են: Հավաքվել է տղաների մի խումբ:

Այնուհետև փողոցային պարզաբանումների մի քանի դրվագից հետո տղաների մի մեծ խումբ գոռում-գոչյուններով, ժամը 15-ի սահմաններում հարձակվել է Տերյան փողոցի բիստրոյի հովանոցի տակ հավաքված փոքր խմբի վրա:

Հայկ Աղամալյանը, ըստ վկաների, գոռացել է. «Էդ ո՞վ ա ծեծել մեր ախպորը». «մեր ախպերը» դրվագներից մեկում Թամամյանի ու նրա ընկերների կողմից ծեծված Կարեն Հարությունյանն էր:

Բիստրոյի մոտ ծեծկռտոց է սկսվել, խառը կռիվ, բայց ամեն բան մի քանի րոպեում ավարտվել է:

Տեղի է ունեցել դանակահարություն: Ըստ մեղադրանքի՝ Հայկ Աղամալյանը դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքին:

Դանակահարությունից հետո կռվի մասնակիցները փախել են:

Խուլիգանությանը մասնակից Դավիթ Մանուկյանը, ըստ մեղադրանքի, հանցագործության գործիք դանակը գետնից վերցրել է, թղթով մաքրել դանակի վրայի արյան հետքերը և այն դեն նետելու համար տվել է մեքենայի մեջ նստած Կարեն Հարությունյանին՝ կատարելով նախապես չխոստացված պարտակում

Անչափահաս ամբաստանյալը դատարանում հրաժարվել է իր նախաքննական խոստովանական ցուցմունքներից, ասել է, թե ինքը Տիգրան Հայրապետյանին չի դանակահարել, նրա մահվան համար մեղավոր չէ:

Ըստ Աղամալյանի՝ կռվի ժամանակ ինքն իր մոտ եղած դանակով հարվածել է կռվողներից մեկին: Սակայն դա Տիգրան Հայրապետյանը չի եղել:

«Դե որ կռիվ էր, խփեցի»,- դատարանում ասել է ամբաստանյալ տղան՝ պնդելով, թե ի՛ր հարվածից չի սպանվել տուժողը: Իր հարվածը մեկ ուրիշի ուսից մի պուտ արյուն է բերել…

Իր վերջին խոսքում անչափահաս ամբաստանյալ Հայկ Աղամալյանն ասաց, թե պնդում է, որ մեղսագրված արարքները չի կատարել:
Դատաքննության ժամանակ մանրամասն հայտնել է իր գործողությունների մասին: «Չգիտեմ, թե ինչպիսի դատավճիռ կկայացնի դատարանը, բայց ես լի եմ վճռականությամբ՝ իրականությունը պարզելու համար»,- ասաց Հայկ Աղամալյանը:

Նա նշեց, որ գործի ամբողջ դատական քննության ընթացքում ինքը քայլեր է ձեռնարկել իրականությունը պարզելու ուղղությամբ: Բայց իր ձայնը կարծես թե չեն լսում:

Իրեն կարող են պատժել մի արարքի համար, որը չի կատարել:

Ինքը նախաքննության ժամանակ չի հասկացել, թե ինչ է կատարվում, իսկ նախաքննական մարմինն օգտվել է այդ հանգամանքից:

Ամբաստանյալը դատավորին հորդորեց դատավճիռ կայացնելիս լսել նաև պաշտպանական կողմի և ամբաստանյալի ձայները:

«Այլ անձի կատարածի համար ինձ չդատապարտեք»,- եզրափակեց իր խոսքը Հայկ Աղամալյանը:

Ամբաստանյալ Դավիթ Մանուկյանն իր վերջին խոսքում նախ ցավակցություն հայտնեց տուժողի հարազատներին:

«Ամփոփելով ամբողջ դատավարությունը՝ ուզում եմ ասել, որ տուժող կողմին էլ, ինչպես մեզ, անհրաժեշտ է պարզել իրականությունը»,- ասաց Դավիթ Մանուկյանը:

Նա պնդեց, որ իրենց մեղադրում են Հայկ Աղամալյանի դեմ թշնամաբար տրամադրված մի վկայի ցուցմունքներով: Սակայն իր մեղքն ապացուցող բավարար ապացույցներ չկան Մանուկյանի կարծիքով: Նա պահանջեց, որ դատարանը իր քրեական հետապնդումը դադարեցնի, քրեական գործի վարույթը կարճի՝ ապացույցների անբավարարության հիմքով:

«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում… Եթե մեղադրողը ինձ առաջադրված մեղադրանքից չհրաժարվի, խնդրում եմ ինձ արդարացրեք և հնարավորություն տվեք ծառայելու բանակում ու պաշտպանելու մեր Հայրենիքը»,- իր վերջին խոսքը եզրափակեց Դավիթ Մանուկյանը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Որոշ ժամանակ անց հրապարակվեց դատավճիռը:
Ճարտարագիտական համալսարանի հենակետային դպրոցի 11-րդ դասարանի նախկին աշակերտ Հայկ Աղամալյանը մեղավոր ճանաչվեց փողոցային կռվի ժամանակ Տերյան-Կորյուն խաչմերուկում խմբի կազմում կատարած խուլիգանության, խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանության համար և վերջին հաշվով դատապարտվեց 10 տարի ազատազրկման: Սա առավելագույն պատիժն է, որին կարող էր դատապարտվել ծանր հանցանք կատարած անչափահասը:

Ագրարային համալսարանի 3-րդ կուրսի ուսանող, կալանքի տակ չգտնվող Դավիթ Մանուկյանը մեղավոր ճանաչվեց խմբի կազմում կատարած խուլիգանության և հանցագործության գործիք դանակն ու արյան հետքերը պարտակելու համար: Նա վերջին հաշվով դատապարտվեց 2 տարի ազատազրկման և 500 հազար դրամ տուգանքի: Նրա նկատմամբ համաներում կիրառվեց, և Դավիթ Մանուկյանն ազատվեց պատժի կրումից :

Հիշեցնենք, որ մեղադրողը Հայկ Աղամալյանի համար պահանջել էր 10 տարի ազատազրկում, իսկ Դավիթ Մանուկյանի համար՝ 5 տարի ազատազրկում և համաներման կիրառմամբ պատժից ազատում:

Դատավճռով մասնակիորեն բավարարվեց տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը: Անչափահաս Հայկ Աղամյալյանի ծնողներից հօգուտ սպանված Տիգրան Հայրապետյանի իրավահաջորդի կբռնագանձվի 1 միլիոն 430 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի հատուցում: Ներկայացված քաղհայցի մնացած մասով քաղհայցի պահանջը թողնվել է առանց քննության:

Տուժողի իրավահաջորդն ասել էր, թե իր պահանջած 3 միլիոն 450 հազար դրամն ամբողջովին բարեգործական նպատակների համար է օգտագործելու՝ հանցագործության զոհ դարձած որդու հիշատակին:

Ամբաստանյալ Հայկ Աղամալյանի ծնողներից կբռնագանձվի նաև 173 հազար 874 դրամ՝ որպես դատական ծախսեր:

Հայկ Աղամալյանի ծնողների գույքի վրա դատարանի որոշմամբ դրված կալանքը թողնվեց անփոփոխ՝ մինչև դատավճռով որոշված բռնագանձումների իրականացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում